Չորեքշաբթի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում քննարկվելու է ռուս-վրացական պատերազմի ժամանակ տուժած շրջանների հումանիտարի իրավիճակը:
Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի պատվիրակությանը, մասնավորապես քննարկվելու է զեկույց, որն այս թեմայով պատրաստել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Թինա Ակետոֆթը:
Վրաստանի պատվիրակությունը կրկին պահանջելու է, որպեսզի ԵԽԽՎ բանաձևում նշվի Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի շրջափակաման փաստը: Այս պահանջը Վրաստանի նոր և հին իշխանությունների ներկայացուցիչների համատեղ որոշումն է:
ԵԽԽՎ-ում Ռուսաստանի ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ ՌԴ հանդեպ բանաձևը չափից դուրս քննադատական է և քաղաքականացված:










































