Ամերիկյան Jeni’s Splendid Ice Creams ընկերությունը գրիպով վարակված մարդու վիճակը բարելավող պաղպաղակ է արտադրել: Այն պարունակում է մեղր, իմբիր, նարնջի և կիտրոնի հյութ, ինչպես նաև՝ բուրբոնի և կայենյան պղպեղի խառնուրդ:
Մեղրը հադես է գալիս որպես փրկարար քսուք՝ ուժեղ գրգռվածության դեպքում, իսկ կայնեյան պղպեղն օգնում է բացել քիթը և թեթևացնել շնչառությունը:
Արդյունքում պաղպաղակը թեթևացնում կոկորդի ցավը, հանգստացնում է այն, վերացնում է քորը և օգնում է քնել: Բացի այդ, այն նաև հաճելի համ ունի:
Պաղպաղակը, որը 12 դոլար կարժենա, ԱՄՆ տարբեր խանութներում, ինչպես նաև ընկերության համացանցային խանութում վաճառքի կհանվի փետրվարից մարտ ընկած ժամանակահատվածում։