Վենսուելայի նախագահ Ուգո Չավեսը, ով Կուբայում քաղցկեղի բուժման համար վիրահատվել է, արդեն ֆիզիոթերապիայի կուրս է անցնում, որից հետո շուտով կվերադառնա հայրենիք։ Այս մասին հայտարարել է Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը։
Չավեսը հանրության առաջ հանդես չի եկել անցյալ տարվա դեկտեմբերի կեսերից։ Կուբայում նրան չորս անգամ քաղցկեղային ուռուցքը հեռացնելու վիրահատության են ենթարկել։












































