ԱՄՆ-ում ավարտվել է Apple ընկերության հինադիր Սթիվ Ջոբսի տան կողոպտիչ Կարիյա ՄաքՖերլինի գործով դատավարությունը:
Ինչպես հաղորդում է Fedpost-ը, կողոպտիչը, որը 2012թ. հուլիսի 17-ին, ներխուժել էր Կալիֆոռնիա նահանգի Պալտո-Ալտո քաղաքում գտնվող հանգուցյալ Սթիվ Ջոբսի առանձնատուն և գողացել 60 հազար դոլարի Apple-ի տեխնիկա և այլ իրեր, դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման:
35-ամյա ՄաքՖերլինն իրեն մեղավոր է ճանաչել կողոպուտի մեջ և ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո ներողություն է խնդրել Ջոբսի այրուց:
Նա նաև խոստովանել է, որ ֆինանսական խնդիրների պատճառով կողոպտել է վեց այլ տներ, որտեղից գողացել է հարյուր հազարավոր դոլարներ:









































