Microsoft ընկերությունը փոխել է կոնտենտի ներբեռնման կանոնները Windows Phone Store-ից (Windows Phone օպերացիոն համակարգի հավելվածների խանութ)։ Այս մասին հաղորդում է Windows Phone Central բլոգը:
Ավելի վաղ օգտատերերը բջջային ցանցի խանութից կարող էին ներբեռնել միայն ծրագրեր, որոնց չափսը չէր գերազանցում 20ՄԳ-ը: Եթե հավելվածի ֆայլն ավելի «ծանրակշիռ» էր, պահանջվում էր սմարթֆոնը միացնել Wi-Fi համակարգի: Այժմ բջջային ցանցերը կարող են ներբեռնել մինչև 50ՄԳ հավելված:
Microsoft-ը պաշտոնապես դեռևս չի հայտարարել նորարարության մասին: Windows Phone Central-ն այս մասին հաղորդել է` հիմնվելով սեփական հետազոտությունների վրա:
App Store-ում բջջային ցանցերի միջոցով կարելի է ներբեռնել մինչև 50ՄԳ ծավալով ծրագրեր:
Google Play խանութում, որտեղ վաճառվում են Android օպերացիոն համակարգի ծրագրեր, ևս կարելի է ներբեռնել նույն ծավալով ծրագրեր:







































