Wednesday, 01 05 2024
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
19:20
Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումն անվանել են ճիշտ քայլ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային
Ի՞նչ ապագա ենք ուզում․ պատմությունը՝ բեռ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան

«Անհեթեթ է» Գյումրիի սպանդի քննությունը ռուսական կողմին հանձնելը. «Ազատություն»

Ռուս գործընկերների հետ մի քանի ժամ շարունակված քննարկումներից հետո Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնեց, որ Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործության քննությունը կիրականցնի ռուսական կողմը՝ փաստարկելով, թե Պերմյակովը Ռուսաստանի քաղաքացի է, և այդ երկրի Սահմանադրության համաձայն չի կարող հանձնվել այլ պետության։

Իրավաբանները Հայաստանի դատախազության այս հաղորդագրությունը անհեթեթ են որակում՝ հղում անելով Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման վերաբերյալ կողմերի միջև կնքված պայմանագրին, որի 4-րդ հոդվածը հստակ ամրագրում է՝ Հայաստանի տարածքում հանցանք կատարած, ռուսական բազայում ծառայող անձանց նկատմամբ կիրառվում է Հայաստանի օրենսդրությունը։

«Սա պետք է Հայաստանի օրենսդրությամբ կարգավորվեր և Հայաստանի մարմինների իրավասության ներքո գտնվեր», – «Ազատության» հետ զրույցում ասել էիրավագետ Արմեն Մազմանյանը: Հարցին, թե արդյոք իր ասածը վերաբերում է և՛ նախաքննությանը, և՛ դատավարությանը, նա արձագանքեց․ – «Համենայնդեպս, համաձայնագիրը նման տարբերություն չի դնում: Հասկանալի չէ, թե ինչու կա՛մ մեկը, կա՛մ մյուսը կարող է կատարվել Հայաստանի իրավասությունից դուրս»:

Արմեն Մազմանյանը հարց է ուղղում Հայաստանի դատախազությանը՝ ինչո՞ւ ի սկզբանե գործը հայտնվելՌուսաստանի իրավազորության ներքո․ – «Կուզեի տեսնել դատախազության մեկնաբանությունները, որովհետև համաձայնագրի լույսում այս հայտարարությունը ինձ համար առայժմ անհասկանալի է»:

ԱԺ պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը չցանկացավ գնահատական տալ դատախազության հաղորդագրությանը, այդուհանդերձ ասաց՝ հայ-ռուսական համաձայնագրում «ամեն ինչ սևով սպիտակի վրա գրված է». – «Ռազմական բազայի տարածքում կատարված հանցագործությունները ենթական են ռուսական զինվորական իրավապահ մարմինների քննությանը: Բազայի տարածքից դուրս կատարված հանցագործությունները արդեն մեր զինվորական իրավապահ մարմինների քննչական ենթակայության առարկա են: Սպանության հանգամանքները, փաստը, որակումը, քննությունը, պետք է բոլորը կատարեն մեր զինվորական իրավապահ մարմինները»:

Փաստաբան Վահագն Դալլաքյանն անակնկալի է եկել դատախազության հաղորդագրությունից: Նա անհեթեթէ որակում հատկապես հիմնավորումը, թե Ռուսաստանի սահմանադրությունն է արգելում հայկական կողմին հանձնել Հայաստանի վեց քաղաքացու սպանության մեջ կասկածվող ռուս զինվորականին․ – «Դատախազությունն ասում է՝ մենք իրավունք ունեինք քննություն անելու, բայց քանի որ Ռուսաստանի սահմանադրությունն ասում է, որ Ռուսաստանը չի կարող հանձնել իր քաղաքացիներին, հետևաբար մենք չենք կարող այդ քննությունը անել: Սա իրավական առումով, իմ կարծիքով, նոնսենս է, որովհետև եթե Հայաստանի Հանրապետությունը ունի ինչ-որ իրավունք, որը սահմանված է միջազգային պայմանագրով, այդ իրավունքը չի կարող դադարեցվել որևէ օտարերկրյա պետության ինչ-որ ներպետական ակտով, թեկուզ դա լինի Սահմանադրությունը»:

Ամբողջությամբ՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում