«Ինտեր»-ի պաշտպան Յուտո Նագատոմոն մեկնաբանել է շրջանառվող լուրերն այն մասին, որ իր ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ը:
Իսպանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` 26-ամյա ճապոնացու խաղը գրավել է մադրիդյան ակումբի ղեկավարների ուշադրությունը: Նագատոմոն հայտնել է, որ իր համար հաճելի է նման նորություն լսելը, սակայն ինքը մտածում է ներկայիս թիմի մասին:
«Ինձ համար մեծ պատիվ է: Սակայն այժմ ես լիովին կենտրոնացած եմ «Ինտեր»-ի ելույթների ուղղությամբ, ինչպես նաև Ա Սերիայում գրանցած մեր արդյունքների վրա»,- հայտնել է Նագատոմոն, ով միլանյան ակումբ է տեղափոխվել «Չեզենա»-ից` 2011 թվականին:








































