Monday, 29 06 2026
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը

ՀՀԿ-ն չի ցանկանում ԲՀԿ-ին ՕԵԿ դարձնել. քաղաքագետ

«Աննորմալ կլիներ, եթե հանկարծ պարոն Բալասանյանը չպաշտպաներ Սերժ Սարգսյանին: Գործող նախագահը Գյումրիի քաղաքապետի ընտրություններից մի քանի օր առաջ հայտարարեց, որ պարոն Բալասանյանը իր նախընտրած թեկնածուն է, և հնարավոր չէ պատկերացնել, որ իր նախընտրած թեկնածուն հանկարծ մի քանի ամիս հետո հայտարարի, թե ինքը չի պաշտպանելու նախագահին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը.

«Ես արդեն ասել եմ, որ ԲՀԿ-ի մարզային կառույցը շատ խայտաբղետ է. կան մարդիկ, որոնք համագործակցում են իշխանությունների հետ, կան նաև հակառակ դիրքորոշում ունեցողներ: Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Սամվել Բալասանյանի համար բոլոր պայմանները ստեղծվեցին, որպեսզի նա շատ հանգիստ դառնա պատգամավոր, իսկ Մարտուն Գրիգորյանի համար ստեղծվեցին բոլոր պայմանները, որպեսզի նա չընտրվի, բայց ինքն ընտրվեց: Պետք է նշեմ, որ շատ համառ պայքար էր գնում ԲՀԿ-ի և Հանրապետականի միջև նաև Արթիկ-Մարալիկ տարածաշրջանում, որտեղ ևս հաղթեց ԲՀԿ-ն:

Եթե հանրապետության նախագահը ցանկանում է Շիրակի մարզից ավելի շատ ձայներ հավաքել, կարող է բանակցել այստեղի ԲՀԿ-ի ներկայացուցիչների հետ և բոլորի հետ էլ առանձին-առանձին պայմանավորվածություն ձեռք բերել՝ թե որը ինչ կստանա նախագահական ընտրություններից հետո: Այնպես որ` Բալասանյանը մենակ չէ»,- կարծում է քաղաքագետը:

Մեր հարցին, թե նախագահին աջակցությունը կարո՞ղ է հանգեցնել նրան, որ ԲՀԿ-ն ի վերջո ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմի, Գագիկ Համբարյանը պատասխանեց. «Դա հնարավոր տարբերակներից մեկն է և՛ ԲՀԿ-ի, և՛ ՀՅԴ-ի համար:

Եթե ընտրություններից առաջ կամ ընտրությունների ընթացքում ԲՀԿ-ն լիովին համագործակցեր իշխանությունների հետ, ապա իրենք կհայտնվեին այն իրավիճակում, ինչին բախվեց ՕԵԿ-ը 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո: Այս ամենն էլ հաշվի առնելով` իրենք բացեիբաց չհամագործակցեցին:

Հանրապետության նախագահը բոլոր հնարավորություններն ունի տեղերում համագործակցելու ԲՀԿ-ի ուժերի հետ՝ թե Կոտայքի մարզում, թե Շիրակի մարզում, թե Վայոց ձորում, որտեղ ևս Եղեգնաձորի քաղաքապետը ԲՀԿ-ական է:
Ես չեմ կարծում, որ այդ ուժերը ևս նախագահական ընտրություններից առաջ դեմ կաշխատեն կամ չեն օգնի գործող իշխանություններին:

«Օրինաց երկիրը» մինչև 2008 թվականի մարտի մեկը բավականին ամուր դիրքեր ունեցող կուսակցություն էր հենց Շիրակի մարզում: Մեծ մասամբ ՕԵԿ-ը լքած անձինք դարձան ԲՀԿ-ականներ: Այժմ իշխանությունները` հաշվի առնելով այն հանգամանքը, թե ՕԵԿ-ն ինչպիսի վայրիվերումներ ունեցավ ժողովրդի մոտ, գերադասեցին չհավասարեցնել ԲՀԿ-ն ՕԵԿ-ին, բացի այդ` ոչ միայն իշխանությունները, այլև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նույնպես չի ուզում, որպեսզի ԲՀԿ-ն առերևույթ դառնա Հանրապետական կուսակցությանը կից ուժ»:

Մենք զրուցեցինք նաև մի քանի ԲՀԿ-ական գյուղապետերի հետ: Վերջիններս հիմնականում նախընտրում էին ԲՀԿ-ՀՀԿ համագործակցության կամ կոալիցիայի մասին ընդհանրապես չխոսել` ասելով, որ դա իրենց չի վերաբերում: Իսկ, օրինակ, Ձորաղբյուրի գյուղապետ Արայիկ Մուքայելյանն ասաց. «Քաղխորհուրդն ինչպես որոշի, այնպես էլ առաջ կշարժվենք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում