Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Դուբայի «Զաբել» մարզադաշտում Դոնեցկի «Շախտյոր»-ն ու Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ն ընկերական խաղ են անցկացնում:
Հանդիպման 20-րդ րոպեին Վիլիանի փոխանցումից հետո Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացեց խաղի հաշիվը:
Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ նաև 41-րդ րոպեին:









































