Այսօր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն աշխատանքից ազատել է ներքին գործերի 10 գեներալի: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքը: Ազատվել են իրավաբանական ինստիտուտների մի քանի ղեկավարներ, ինչպես նաև համակարգում մի շարք առանցքային պաշտոններ զբաղեցնող գեներալներ:
Այս քայլը Մեդվեդևի կողմից նախաձեռնված ՆԳՆ համակարգի փոփոխության համալիր ծրագրի մի մասն է: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում էլ Մեդվեդևը մի քանի տասնյակ գեներալների ազատել էր զբաղեցրած պաշտոնից տարիքի, պաշտոնին չհապատասխանելու և որակավորման գործընթացը տապալելու համար:









































