Թուրքական բանակը Մարդին նահանգի Միդյաթ շրջանում մասշտաբային օպերացիա է սկսել Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինների դեմ: Այս մասին հայտնում է Habertürk առցանց պարբերականը:
Մարտական գործողությունների ժամանակ կիրառվել են ուղղաթիռներ, կործանիչներ և զրահատեխնիկա: Ներկա պահին սպանված ահաբեկիչների մասին տեղեկություններ չեն ստացվել:
Թուրքիայի և անկախ քրդական պետության ստեղծում պահանջող PKK-ի միջև հակամարտությունը շարունակվում է ավելի քան 25 տարի: Այն արդեն ավելի քան 40 հազար մարդկային կյանք է խլել: PKK-ն ՄԱԿ-ի և ԵՄ-ի կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն: