Այս շաբաթ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը բանաձև պետք է ընդունի Վրաստանի վերաբերյալ, որը առնչվում է «օկուպացված» տարածքներում ստեղծված հումանիտար իրավիճակին:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, բանաձևը բաժանված է մի քանի գլուխների: Այն իր մեջ ներառում է փաստականների հարցը, անվտանգության թեման և ռուսական բազաների խնդիրը:
Նոր բանաձևը պետք է կրկնի այն պարտականությունները, որոնք կազմակերպությունը դրել էր Ռուսաստանի վրա ագրեսիայից հետո:
Նորացված կազմով Վրաստանի պատվիրակությունում տարբեր են մոտեցումները զեկույցի հետ կապված: Մեծամասնության ներկայացուցիչները նշում են, որ բանձևում չպետք է ներառվի այնպիսի կետ, որը կխոչընդոտի Վրաստանի և Ռուսաստանի միջև երկխոսություն հաստատելուն:









































