Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Թուրքիայի պաշտպանության նախարարության և պաշտպանական արդյունաբերության համալիրի ներկայացուցիչների հետ:
Ինչպես հաղորդում է 1news.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության մամլո ծառայությանը, կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարները պաշտպանական արդյունաբերության բնագավառում:
Թուրքիայի պատվիրակությունն այցելելու է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության մի շարք ձեռնարկություններ։








































