Խաղային դիզայներ Ամերիկան Մակգին մեղադրել է Electronic Arts հրատարակչությանը սպառողներին խաբելու մեջ: Նա եկել է այն եզրակացության, որ ընկերությունը գործել է անբարեխիղճ, երբ գովազդել է Ալիսայի մասին երկրորդ խաղը՝ Alice: Madness Returns:
Հարցերի և պատասխանների Reddit կայքում դիզայները հայտարարել է, որ ընկերությունը գովազդում իր խաղը չի ներկայացրել այնպիսին, ինչպիսին այն իրականում կա: Նա բացատրել է, որ սկզբում պարբերականի մարքեթինգի բաժինը փորձել է միջամտել կրեատիվ գործընթացի մեջ և ստիպել նորարարներին խաղը դարձնել ավելի մռայլ, քան իրենք անհրաժեշտ էին համարում: Իսկ երբ դա չի հաջողվել՝ EA-ն նպատակադրված մարքեթինգային ծրագիր է անցկացրել՝ պատրաստելով թրեյլերր, որտեղ խաղը ներկայացվել է ավելի մռայլ և արյունահեղ, քան իրականում կա:
Alice: Madness Returns-ը հանդիսանում է American McGee’s Alice խաղի շարունակությունը: Madness Returns-ը վաճառքի է բերվել 2011 թ.՝ առաջին մասի դուրս գալուց 11 տարի անց: Երկու խաղերում էլ պատմվում է Ալիսայի հեքիաթի մռայլ տարբերակը, որտեղ գլխավոր հերոսուհին ստիպած է թափառել հրաշքների աշխարհով և պայքարել նրա ագրեսիվ բնակիչների դեմ:








































