La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով՝ Միլանի «Ինտեր»-ը պատրաստվում է արդեն ամառային տրանսֆերային պատուհանին ձեռքբերումներ անելուն:
Աղբյուրի հաղորդման համաձայն՝ իտալական թիմը պատրաստվում է առաջարկ անել ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ին՝ թիմի ֆուտբոլիստ Գրեգորի վան դեր Վիլի իրավունքները գնելու համար:
Բացի այդ, միլանյան ակումբի՝ ամառային տրանսֆերային պատուհանի գլխավոր նպատակներից է համարվում «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Էդին Ձեկոն:


































