Թուրքիայի վարչապետի տեղակալ Բեքիր Բոզդաղը կմասնակցի թյուրքախոս պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրների սփյուռքի հարցերով կազմակերպությունների ղեկավարների և նախարարների առաջին նիստին, որը տեղի է ունենալու Բաքվում հունվարի 24-25-ը: Այս մաիսն հաղորդում է 1news.az-ը՝ վկայակոչելով թյուրքախոս երկրների խորհրդարանական ասամբլեայի քարտուղարության մամլո ծառայությանը:
Նիստին մասնակցելու են Ադրբեջանի սփյուռքի հարցերով պետական կոմիտեի նախագահ Նազիմ Իբրահիմովը, թյուրքախոս երկրների ԽԱ գլխավոր քարտուղար Ռամիլ Հասանովը, Թուրքիայի, Ղրղըզստանի, Ղազախստանի պաշտոնական կառույցների ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում թյուրքախոս երկրների սփյուռքի ներկայացուցիչները քննարկելու են միջազգային բեմահարթակում համատեղ գործունեության հարցեր: