Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը մարզվում է անհատական ծրագրով: Այդ մասին տեղեկացնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը:
Ակումբի բժիշկ Միխայել Վերտոպետովը նշեց, որ Յուրան վնասվածք չունի, սակայն «Կրասնոդար»-ում ստացած վնասվածքից հետո պետք է մարզվի անհատական ծրագրով:
Լրացուցիչ բուժզննումը ևս հաստատել է, որ Յուրան վնասվածք չունի և ԱՄԷ-ի ուսումնամարզական հավաքի ժամանակ կմիանա ընդհանուր խմբին:







































