Վաշինգտոնի աջակցությունից զրկվելը մի ժամանակ Իսրայելի վարչապետի համար հավասարազոր էր քաղաքական ինքնասպանության, գրում է The Washington Post-ը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ «այսօրվա իսրայելական նախընտրական քարոզարշավի նշանակալի առանձնահատկություններից մեկը դարձավ այն, որ Նեթանյահուն չէր վախենում ընդգծել իր վատ հարաբերությունները նախագահ Օբամայի հետ»:
«Նախընտրական պայքարի գլխավոր նորությունը դարձավ ծայրահեղ աջ կուսակցությունների վերելքը, որոնք համաձայն չեն ոչ միայն Իսրայելի հարցում Օբամայի դիրքորոշան, այլև երկու պետություններ ստեղծելու ճանապարհով արաբա-իսրայելական հակամարտությունը կարգավորելու հետ. քաղաքականություն, որին ԱՄՆ-ը հակված է ավելի քան մեկ տասնամյակ»,- ասվում է թերթի խմբագրականում:
«Այդ անհանգստացնող միտումը մասամբ դարձավ Իսրայելի նկատմամբ Օբամայի անհաջող մոտեցման արդյունքը, երկիր, որտեղ նա, ի դեպ, մինչ այժմ չի այցելել: Իսրայելցիների մեծ մասը կարծում է, որ նա աջակցում է իրենց պետության պաշտպանությանը, սակայն չի ցավակցում նրան»,- ասվում է հոդվածում:
Խնդիրն այն է՝ կորոշի՞արդոք վարչապետ Նեթանյահուն իր կոալիցիայի մեջ կընդգրել ցենտրիստական և ձախ կուսակցությունների: Եթե նա դա չանի, ապա կարող է հայտնվել մեկուսացման մեջ, գրում է թերթը:
Հենց այդ պատճառով ԱՄՆ-ի կողմից խելամիտ կլիներ համաձայնել Նեթանյահուի վերընտրման հետ, միաժամանակ նրան դրդելով ստեղծել ցենտրիստական կառավարություն, գրում են հեղինակները: Չի բացառվում, որ Իսրայելը և ԱՄՆ-ը շտապ կարիք ունենան համագործակցել իրանական միջուկային խնդրի շուրջ, և նրանք պետք է փորձեն պահպանել պաղեստինյան պետություն ստեղծելու հեռանկարը: Օբաման և Նեթանյահուն կարող են լինել քաղաքականապես հակամետ, սակայն նրանց առավել խոր շահերը կայանում են փոխհարաբերությունների «վերաբեռնավորման» մեջ, կարծում է պարբերականը:







































