Ինդոնեզիայի դատարանն այսօր մահապատժի է դատապարտել բրիտանուհուն թմրանյութերի մաքսանենգության պատճառով` հաղորդում է Agence France-Press-ը:
«Մենք Լինդսեյ Սենդիֆորդին մեղավոր ենք ճանաչում թմրանյութերի ներկրման համար ու նրան դատապարտում ենք մահապատժի»,- հայտարարել է դատավոր Ամսեր Սիմանջուտակը:
Կինը ձերբակալվել էր մայիսին` Բալիի օդանավակայանում: Նրա պայուսակում հայտնաբերվել էր 4.8 կգ կոկաին:
Դատախազությունը պահանջել էր 56-ամյա կնոջը դատապարտել 15 տարվա ազատազրկման, քանի որ նա ընդունել է իր մեղքը, սակայն դատարանը որոշել է մահվան դատապարտել նրան:








































