Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան, որն ավելի քան 400 խաղ է անցկացրել հարազատ ակումբի կազմում, հայտարարել է, որ ցանկանում է կարիերան ավարտել կատալոնյան թիմում:
«Իմ մտադրությունն ակնբախ է. ցանկանում եմ կարիերաս ավարտել «Բարսելոնա»-ում: Միակ բանը, որ կարող է փոփոխություններ մտցնել այս հարցում, խաղամակարդակս է: Եթե ես զգամ, որ ցույց չեմ տալիս համապատասխան խաղ, նույն օրը կլքեմ «Բարսելոնա»-ն»,- լրատվական գործակալությունը փոխանցում է Ինյեստայի խոսքերը:







































