Կոլումբիայում տեղի է ունեցել Ecopetrol պետական ընկերությանը պատկանող նավթատարի պայթյուն, հարձակումներ են տեղի ունեցել նաև երկու ոստիկանական տեղամասերի վրա:
Դա թույլ է տալիս ենթադրել, որ ձախ արմատական ապստամբական FARC խմբավորումը («Կոլումբիայի հեղափոխակն զինված ուժեր») վերսկսել է ռազմական գործողությունները զիանդադարից հետո, որի ժամկետը լրանում էր հունվարի 20-ին,- հաղորդում է BBC-ն:
Միակողմանի հաշտությունը FARC-ը հայտարարել էր 2 ամիս առաջ Կուբայում խաղաղ բանակցություններ սկսելուն զուգահեռ:
Կոլումբիայի կառավարությունը հրաժարվել է դադարեցնել ռազմական գործողությունները՝ դրանք մեկնաբանելով նրանով, որ FARC-ն օգտագործել է այդ դադարը վերազինվելու համար:
Կուբայում FARC-ի ու կառավարության միջև բանակցությունների նպատակն էր Կոլումբիայում լուծել կոնֆլիկտը, որը ձգվում է արդեն 50 տարի:










































