Ստրասբուրգում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Եվրոպայի խորհդի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով հանձնակատար Նիլս Մունիեքսի հետ քննարկել է Վրաստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը: Այս մասին
հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը՝ վկայակոչելով Սաակաշվիլիի աշխատակազմի տեղեկատվությունը:
Կողմերը փաստել են, որ վերջին տարիներին Վրաստանում առաջընթաց է գրանցվել մարդու իրավունքների, կրոնական փոքրամասնությունների պաշտպանության, դատական բարեփոխումների, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ոլորտներում: Նրանք նշել են, որ անհրաժեշտ է պահպանել այս ուղղությունը:
Այսօր Սաակաշվիլին նախատեսում է հանդիպումներ անցկացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ինչպես նաև Եվրադատարանի նախագահ Դին Սփիլմաանի հետ:
Օրվա երկրորդ կեսին Վրաստանի նախագահը Եվրոպական խորհրդի շենքում կբացի վրացական ժամանակակից ճարտարապետության ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացմանը ներկա կլինի ԵԽԽՎ նախագահ Ժոն Կլոդ Մինյոնը:









































