Monday, 17 06 2024
13:45
ՆԱՏՕ-ն քննարկում է իր միջուկային զինանոցը պատրաստության ռեժիմի բերելու հարցը
Նեթանյահուն քննադատել է հումանիտար օգնության համար Գազայում մարտական գործողությունների դադարների վերաբերյալ զինվորականների որոշումը
Հիմա մեզ պետք չի խղճալ՝ մեզ խղճալ պետք էր 30 տարի․ շուռնուխցին շնորհակալություն հայտնեց վարչապետին
Բագրատ Գալստանյանը քաղաքացիների հետ Եռաբլուրում է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Նպատակը նույնն է՝ Հայաստանը չպետք է լինի ժողովրդավարական. սա ունի արտաքին հստակ շահառու
Այսօր ԱԺ արտահերթ նիստ է նախատեսված
Զոհեցին Արցախը, կզոհեն նաև Հայաստանը, միայն թե իրենց բարօրությանը ձեռք տվող չլինի
Օպերատիվ պատրաստության միջուկային զենքի քանակն ավելացել է
Գալստանյանն անձնական, հոգեբանական ճգնաժամի մեջ է
12:10
Հունգարիան առաջարկել է հանդես գալ որպես միջնորդ Ռուսաստանի և ԵՄ-ի միջև Ուկրաինայի հարցում
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին
Պաշտպանական ինչ կարող են համատեղ արտադրել Հայաստանն ու Ֆրանսիան
11:45
Հնդկաստանում ուղևորատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով կա առնվազն 5 զոհ
Միասնական տոմսային համակարգի ներդրումը 1-2 ամիս կհետաձգվի՝ մինչև նոր ավտոբուսները գիծ մտնելը
ՔՊ-ն կեղծ է համարում ընդդիմության օրակարգը և չի մասնակցի օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին
Բողոքի ակցիաներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու գործով 2 անձ կալանավորվել է
ԱԺ-ի մոտ հունիսի 12-ի իրադարձությունների գործով 12 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, 8-ը կալանավորվել է
Կամուրջների սեյսմիկ ուսումնասիրություն է պետք, ոչ մեկը անձնագիր չունի. Արեյանը՝ Ավինյանին
Երևանը միակ մարմինն է, որ առաջին անգամ ներդրել է GIS համակարգ. համագործակցում ենք «Իլ դը Ֆրանսի» հետ
ՃՏՊ-ի հետևանքով սպասող մեքենաները միլիոնավոր դրամի բենզին են վատնում. ՏԻՄ օրենքի փոփոխություն է պետք
Երևանը մի օր կանգնելու է, եթե տրանսպորտի առանձնացված գծեր չունենանք. այլընտրանք չունենք Ավինյան
Գիտեմ՝ կան կանգնած ավտոբուսներ, ձեր տվյալները իրական չեն, փաստացին ներկայացրեք. Ավինյան
Միակ քաղաքն ենք աշխարհում, որ բոլորով խցանման մեջ պետք է սպասենք մինչև ԱՊՊԱ-ն կորոշի վթարի չափը
11:18
Ucom ընկերության գլխավոր տնօրենը խոսել է անձնային աճի և կառավարման որակի մասին
11:14
IDBank-ը թողարկել է դրամային պարտատոմսերի 2024 թվականի թվով 3-րդ տրանշը
Մոսկվան, Թեհրանն ու Բաքուն Հյուսիս-Հարավ ճանապարհի աշխատանքային խումբ են ստեղծել
«Կհասնեմ ինչպես իմ, այնպես էլ մյուս բոլոր մեղադրյալների արդարացմանը». Վահան Քերոբյան
Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա

Փորձագետը թուրքական կառավարությունը անվանել է «ոստիկանական ռեժիմ»

Թուրքական քաղաքագետ Էտվարտ Դանզիկյանը նկարագրել է թուրքական իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքականությունը՝ իբրև երեք ագրեսիվ ուղղությունների դրսևորում: Իր նյութը նա տեղադրել է լիբերալ Radikal թերթի էջերում:

Դանզիկյանի կարծիքով՝ կուսակցության գործունեությունը բացատրվում է ոչ թե իսլամական գաղափարախոսությամբ, այլ չգրված օրենքներով՝ նեոիմպերիալիզմ, պրագմատիզմ և ոստիկանական պետություն: Բոլոր այս երեք հանգամանքները, քաղաքագետի կարծիքով, սերտ միահյուսվում են: Կուսակցությունը նույնիսկ ընդունակ է զոհաբերել իր գաղափարախոսությունը մի շարք հարցերի պրագմատիկ լուծման համար: Փորձագետը, մասնավորապես, այդպիսինն է համարում քրդական հարցը:

Այստեղ պաշտոնական Անկարան շարունակում է իր նախորդների տիպիկ ազգայնական քաղաքականությունը, չնայած, որ պետք է խնդրի լուծմանը մոտենար իսլամական տեսանկյունից և համաձայնություն փնտրեր կրոնական տեսանկյունից:

Կառավարությունը շարունակում է խոսել միասնական թյուրքական ազգի և լեզվի մասին: Դանզիկյանը նաև ընդգծել է թուրքական ռեժիմի ոստիկանական կառուցվածքը: Նա նշում է, որ երկրում կան մոտավորապես 1,5 հազար դատախազներ, և նրանք բոլորը քաղաքական գործերով են զբաղվում: Հիմնականում իրավապահները գործ ունեն արմատական տրամադրություններով 20-ամյա երիտասարդության հետ:

Դանզիկյանը ուշադրություն է դարձնում այն բանի վրա, որ Թուրքիայում բռնությունների գործադրման նոր ալիք է սկսվել: Կիրակի ձերբակալվել է 85 մարդ: Նրանց բոլորին կասկածում են Ազգային ազատագրական հեղափոխական կուսակցության հետ համագործակցելու համար: Այդ համակարգը վաղուց է գտնվում օրենքից դուրս և դատարանի կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական:

Դրա հետ մեկտեղ, Անկարա-Դամասկոս հարաբերությունների սրումը քաղաքագետը գնահատում է որպես թուրքական նեոկայսրության դոկտրիններից մեկը: Որպես ապացույց՝ նա բերում է թուրքական վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի էմոցիոնալ ելույթը: Այս կերպ Դանզիկյանը ցույց է տվել բոլոր երեք ագրեսիվ դոկտրինների փոխադարձ կապը թուրքական պետության քաղաքականությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում