ԵԽԽՎ-ում Վրաստանի խորհրդարանական մեծամասնության պատվիրակության անդամները դժգոհ են նախագահ Միխեիլ Սաակաշվիլի ելույթի տոնից, հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:
«Հայտարարությունն այն մասին, որ երկրում նոր իշխանությունների պայմաններում հարցականի տակ է եվրատլանտյան և եվրոպական ընտրությունը, հերթական սուտն է, որոնք շատ էին Սաակաշվիլիի ելությում »,- ասել է պատգամավոր Իրակլի Չիկովանին:
Նա կարծում է, որ Սաակաշվիլին նման ձևով ցանկանում է ստանալ լեգիտիմություն և լուսավորել իր կարիերայի ավարտը:
«Շատ ցավալի է, որ այդ մարդը ստիպված է խաբել՝ արդարացնելու համար այն անօրինականությունները, որոնք տեղի են ունեցել Վրաստանում նրա օրոք»,- ընդգծել է պատգամավորը:








































