Wednesday, 01 05 2024
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
19:20
Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումն անվանել են ճիշտ քայլ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային
Ի՞նչ ապագա ենք ուզում․ պատմությունը՝ բեռ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը

Ավագ ոստիկանը ՎՏԲ բանկում ծառայությանը զուգընթաց՝ բանկոմատից գողացել է 920 հազար դրամ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Խաչատրյանի վարույթում է Արսեն Իսրայելյանի գործը:

43-ամյա Արսեն Իսրայելյանը ոստիկանության ՊՊԳՎ ավագ ոստիկան է եղել: Նա հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով ծառայություն է իրականացրել «ՎՏԲ-Հայաստան» բանկի 4-րդ մասնաճյուղում:

2014 թվականի օգոստոսի 19-ին Արսեն Իսրայելյանը գտնվել է ծառայության մեջ: Նա բանկի մասնաճյուղի նախաբունկերում օգնության կարգով մասնակցել է մասնաճյուղի կառավարչի ու ավագ մասնագետի կողմից բանկոմատի դրամապանակները լիցքավորելուն:

Ըստ մեղադրանքի՝ մինչև ինկասացիայի աշխատողների կողմից բանկոմատի դրամապանակների տեղափոխումը՝ ավագ ոստիկան Արսեն Իսրայելյանը ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ այդ դրամապանակները տեղավորել է տեսախցիկի տեսադաշտից դուրս՝ նախաբունկերի հետնամասում:

Այնուհետև, օգտվելով բանկի աշխատողների կարճատև բացակայությունից, առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Արսեն Իսրայելյանը բանկոմատի լիցքավորման համար նախատեսված դրամապանակի կապարակնիքը քաշել-բացելու միջոցով այնտեղից գաղտնի հափշտակել է 92 հատ 10 հազար դրամանոց թղթադրամ՝ արդյունքում բանկից հափշտակելով 920 հազար դրամ գումար:

Արսեն Իսրայելյանին մեղադրանք է առաջադրված գողության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Այս գործով դատական նիստը նշանակվել է 2015 թվականի փետրվարի 3-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում