Ադրիատիկ ծովի ափին` Ռիչիոն քաղաքում, պլանավորվում է արհեստական կղզիների վրա հանգստավայր կառուցել՝ հաղորդում է Italymag-ը:
Նշենք, որ T.H.E.R.E անունը կրող նախագիծը արժե գրեթե 1 մլրդ եվրո և ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի և Սաուդյան Արաբիայի մասնավոր ներդրողների կողմից:
Համաձայն նախագծի՝ Ռիչչոնից 5 կմ հեռավորության վրա կառուցվելու է արհեստական կղզի, որի երկարությունը մեկ կիլոմետրից փոքր-ինչ ավելի կլինի և կընդունի 9 հազար զբոսաշրջիկի ու 400 նավեր: Հավելենք, որ կղզու վրա կառուցվելու են նաև հյուրանոցներ, այգիներ, խանութներ, նավահանգիստ:
Ավելացնենք, որ կղզու վրա արհեստական լողափ չի լինի, քանի որ նախատեսվում է այն դարձնել քաղաքի բնական շարունակությունը:










































