Մալայզիան դարձել է մահմեդական զբոսաշրջության Մեքքա՝ առաջին հորիզոնական դուրս գալով՝ որպես մահմեդական երկրներից զբոսաշրջիկների ամենասիրելի վայր,- հաղորդում է Islammemo պարբերականը:
Այս հետազոտությունը անցկացրել է ամերիկյան մարքեթոլոգիական JD American Standard ընկերությունը՝ համակարգորեն ուսումնասիրելով մահմեդական երկրների շուկաները: Հետազոտության ընթացքում հետազոտողները հենվել են այցելությունների քանակի վրա:
Արդյունքում, առաջին հորիզոնականը գրավել է Մալայզիան, երկրորդն ու երրորդը Թուրքիան ու ԱՄԷ-ն են՝ համապատասխանաբար: Այնուհետև վարկանիշում հայտնվել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Սինգապուրը, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Թաիլանդը և Իտալիան: Այդ գնահատականը հիմնված է 50 երկրների զբոսաշրջային շուկաներից ստացված տվյալների վրա: Մալայզիան 1-10 գնահատման սանդղակով ստացել է 8,3:




































