Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ ֆրանսիացի Արսեն Վենգերը «Վեսթ Հեմ»-ի դեմ խաղից առաջ՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ իր թիմի հնարավորություններն ու մրցաշարային աղյուսակում ներկայում զբաղեցրած դիրքն ուղիղ համեմատական չեն իրար:
«Մեզ համար շատ կարևոր է առավելության հասնել «Վեսթ Հեմ»-ի նկատմամբ: Ինձ տարօրինակ է թվում այն հորիզոնականը, որն այժմ զբաղեցնում ենք մրցաշարային աղյուսակում: Իմ թիմը բավականաչափ ուժեղ է: Հարկավոր է ավելի արդյունավետ հանդես գալ: Փորձեր անելու ժամանակ չի մնացել»,- լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը փոխանցում է Վենգերի խոսքերը:









































