Էլթոն Ջոնն ու Դևիդ Ֆերնիշը
Հունվարի 11-ին Էլթոն Ջոնն ու նրա ամուսին Դևիդ Ֆերնիշը նորից ծնողներ են դարձել. փոխնակ մայրն այս զույգի համար ևս մեկ տղա է ունեցել, որին ամուսինները որոշել են Էլայջա Ժոզեֆ Դենիել Ֆերնիշ-Ջոն անվանել, հայտնում է spletnik.ru-ն:
Հայտնի են դարձել այս գործարքի մանրամասները. Էլթոնը փոխնակ մորը վճարել է 20 000 ֆունտ ստեռլինգ. երգիչը շատ շնորհակալ է կնոջը, քանի որ հենց նա էր 2010-ին ունեցել զույգի նաև առաջին տղային՝ Զաքարիին: Մոտավոր հաշվարկներով՝ Զաքարիի համար Էլթոնն ու Դևիդը կնոջը վճարել են 17 000-ից մի փոքր ավելի:
Եթե զույգն ուզենա երրորդ երեխան ունենալ, կկարողանա օգտվել նույն փոխնակ մոր ծառայություններից: Պայմանագրի համաձայն՝ դա կարժենա 21 675 ֆունտ ստեռլինգ:
Բայց միաժամանակ զույգն ուրիշ մայրերի էլ է դիտարկում. նրանք քննարկում են միայն չծխող, ֆիզիկապես առողջ այնպիսի կանանց թեկնածությունը, որոնք արդեն սեփական երեխաներ ունեն:
Համացանցում հայտնվել է նաև Էլայջայի ծննդյան վկայականը, որտեղ «մայրը» Դևիդ Ֆերնիշն է: Զաքարիի «մայրը» ևս նա է:
Էլթոն Ջոնն ու Դևիդ Ֆերնիշը
Էլթոն Ջոնն ու Դևիդ Ֆերնիշն ավագ որդու՝ Զաքարիի հետ
Էլայջայի ծննդյան փաստաթուղթը









































