Thursday, 06 06 2024
«Հենց «Մայդանից» խոսողներն են Ռուսաստանին հանձնել Ուկրաինայի և Վրաստանի տարածքների 20%-ը». Կոբախիձե
ՀԱՊԿ անպատասխանատվության գոտին
Գազայում հայտնել են ՄԱԿ-ի դպրոցի վրա իսրայելական հարվածից առնվազն 20 զոհի մասին
Նման այց չի պլանավորվում․ Նազելի Բաղդասարյանն արձագանքել է վարչապետի՝ COP29-ին մասնակցելու մասին լուրերին
14:30
Ճապոնիայի կայսրը կայցելի Միացյալ Թագավորություն
Իսրայելը չի դադարեցնի պատերազմը բանակցությունների համար
14:10
Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՄԱԿ-ին չեղարկել COP29-ն Ադրբեջանում անցկացնելու որոշումը
Երկրորդ հարկի պատուհանից երեխա է ընկել. նկատվում է դրական դինամիկա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
ՀՀ-ն 30 տարի պատերազմի էր պատրաստվել Ադրբեջանի դեմ, բայց կռիվը նաև ՌԴ-ի և Թուրքիայի հետ էր
Ժամանակակից պատերազմը նյարդերի պայքար է, հաղթանակը պահանջվում է համառ կամք, չընկրկել
«Արևմուտքի քաղաքականությունը հանգեցնում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի վատթարացմանը». Շոյգու
Վրաստան-Ռուսաստան հսկիչ անցակետի անձնակազմը տարհանվել է հեղեղման պատճառով
Ի գիտություն կամավոր ատեստավորման արդյունքում 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների
«Ռուսաստանն ու Ադրբեջանն ավելի ու ավելի են դիվերսիֆիկացնում իրենց հարաբերությունները». Պուտին
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Շվեդիայի վարչապետին
Հանցավոր խումբը թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք է բերել 231 մլն դրամ, կատարել է խոշոր չափերով փողերի լվացում. ՔԿ
Աղետի գոտում երկաթգծի վերականգման ուղղությամբ ՌԴ գործընկերները մեծ աշխատանք են տանում․ Փաշինյան
Միջազգային գործընկերների աջակցության կարիք ունենք՝ վերականգնման և վնասի փոխհատուցման առումով
ԱՕԿՍ-ի շենքը 10 տարով տրվում է վարձակալության՝ ամսական 15 մլն 450 հազար դրամով
Մ6 և Մ4 ճանապարհներն արդեն բաց են. Գնել Սանոսյանը՝ աղետի հետևանքների վերացման մասին
Մինչև 2029-ը կառուցելու ենք ֆուտբոլի 3 մարզադաշտ. վարչապետը՝ Հայաստան-Վրաստան համատեղ հայտի մասին
13:00
ԵՄ-ում մեկնարկում են Եվրոպական խորհրդարանի ընտրությունները
12:45
Լիզինգ` առանց տոկոսադրույքի
ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը
Կեմերովոյում տրամվայների վթարի հետևանքով կա 1 զոհ, ավելի քան 90 վիրավոր
ՀՀ արդարադատության նախարարը ցմահ դատապարտյալների հետ քննարկվել է պայմանական վաղաժամկետ ազատման հարցեր
Իտալացի հայտնի վիրաբույժը Հայաստանում անվճար խորհրդատվություններ կիրականացնի
2018-ին կապանցիներին ես խոստացել եմ՝ ֆուտբոլը վերադառնալու է այնտեղ, խնդիր կար՝ կլուծենք

Ի հիշատակ Հրանտի՝ «Ակօս»-ի հերթական համարը դրվեց Ծիծեռնակաբերդում, բայց այնտեղ ոչ ոք չկար

Պոլսահայ լրագրող, հասարակական գործիչ, Թուրքիայի երևելի մտավորական, համարձակ գործիչ, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող Հրանտ Դինքին Թուրքիայում մեծարեցին նաև այս տարի: 2007 թվականի հունվարի 19-ին Շիշլի թաղամասում գտնվող «Ակoս» խմբագրատան առաջգլխին արձակված երեք հրազենային կրակոցներից մահացած գործչին հարգում և սիրում են մինչ այսօր։ Շուրջ 6 տարի Թուրքիայում նրա սպանությանառաջացրած բողոքի մեծ ալիքը չի մարել, ավելին` տարեցտարիԹուրքիայի մտավորականությանը, գործիչներին, քաղաքականորոշ կուսակցությունների ավելի ու ավելի է անհանգստացնումՀրանտ Դինքի անարդար մահը. այս մտայնությունն է, որարդեն 6 տարինրանց մղում է բազմահազարանոց բողոքի ցույցերի, սգո երթերի և հիշատակի երեկոների։

Ստամբուլում հրապարակվող «Ակօս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում զարմանքով նշեց, որ ամեն տարի թվում է, որնրան այլևս չեն հիշի կամ միջոցառումներն ավելի փոքրամասշտաբ կլինեն: Սակայն, նրա խոսքերով, անարդարության բացակայությունը մարդկանց մղում է նրա մահվան օրը դուրս գալ փողոց և արդարություն պահանջել:

Ըստ Բ. Էստուկյանի՝ թուրք հասարակությունն արդարությունէ պահանջում՝ չհանդուրժելով նրա անարդար մահը: Վերջինս տեղեկացրեց, որ այս տարի Հրանտ Դինքի հիշատակի միջոցառումներըԹուրքիայի տարբեր քաղաքներում, համալսարաններում, մշակութային կենտրոններում սկսվել են հունվարի 13-ից: «Հունվարի 13-ից սկսած՝ ամեն օր միջոցառումներ կազմակերպվեցին: Այս միջոցառումների կազմակերպիչը «Հրանտի ընկերներ»նախաձեռնությունն էր, մի շարք քաղաքական ու հասարակական կազմակերպություններ: Միջոցառումներ տեղի ունեցան Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Մալաթիայում և մի շարք այլ քաղաքներում, իսկ նրա մահվան օրը տեղի ունեցավ ավանդական հանրահավաք Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» խմբագրատան առաջ: Բազմահազարանոց հանրահավաք էր, որին իրենց ելույթներով հանդես եկան մի շարքն թուրք մտավորականներ, լեզվագետներ»,- նշեց Բագրատ Էստուկյանը՝ հավելելով, որ այս ջահերով երթը, հանրահավաքները Հրանտ Դինքի մահվան օրն արդեն ավանդական են Թուրքիայում:

Հրանտ Դինքի ընկեր, « Ակoս»-ի նախկին աշխատակից Տիրան Լոքմագյոզյանն ասաց, որ Հրանտին Թուրքիայում հարգում են, այդ մարդկանց շրջանում կան և՛ազգայնամոլներ, և՛ կրոնամոլներ: «Հարգում են նրա համար, որ ինքը ճիշտը խոսող և մարդու իրավունքների համար պայքարող տեսակ էր, որից հենց վախեցել էին իրեն սպանողները»,- նկատեց Հրանտի ընկերը: Վերջինս հիշեց, որընկերոջ մահից հետո մասնակցել էր թաղման արարողությանը, երբ վերադարձել էր Հայաստան, շատերն ասելէին, որ թուրքական պետության կազմակերպած թատրոնն էր, որ այդքան մարդ հավաքվեց, բողոքի ցույցեր կազմակերպվեցին, մի խումբն ասում էր, որթուրքացած հայեր կան: Բայց, Լոքմագյոզյանի համոզմամբ՝ ոչ, դա ոչ պետության կազմակերպած թատրոնն էր, ոչ էլ թրքացած հայերն էին, այլ Թուրքիայում ուրիշ մտածելակերպ կա, որը Հայաստանում չեն հասկանում: «Ինչո՞ւ Հայաստանում Հրանտին չեն հիշում» հարցին Հրանտի ընկերը պատասխանեց. «Հայաստանում ամեն ինչ շատ թեթև է ընդունվում: Որքան ես գիտեմ, Հայաստանում մի երկու միջոցառումկազմակերպվեց:Իմ կարծիքով՝ դրանք ձևական բնույթ էինկրում, իսկ Թուրքիայում հազարներով են մարդիկ հավաքվում, և բոլորը հավաքվում են «Մենք Հրանտի ընկերներն ենք» կարգախոսի ներքո: Ինքը Թուրքիայում ավելի շատ էր գնահատվում, քան Հայաստանում: Հայաստանում ինքն ընդհանրապես չէր ճանաչվում, այսինքն՝ կային մարդիկ իրեն քիչ թե շատ ճանաչում էին, բայց Հրանտին իր էությամբ,իր գործունեությամբ Հայաստանում չեն ճանաչում: Թուրքիայում կան դեմոկրատականշարժումներ, մարդիկ, ովքեր մարդու իրավունքների համար պայքար են մղում, այդ մարդկանց համարՀրանտը շատ կարևոր մարդ էր, և այդ պատճառով Հրանտի հետևից էին գնում, բայց Թուրքիայում էլ, դժբախտաբար,այնպես եղավ, որ վերջիվերջո այդ մարդիկչկարողացանպաշտպանել Հրանտին»:

Տիրան Լոքմագյոզյանը հիշեց, որ ՀՀ-ում Հրանտ Դինքի մահից մեկ-երկուտարի անց նրա մահվան օրը հավաքվում էին, ցույցեր էին կազմակերպում, երթով շարժվում դեպի Ծիծեռնակաբերդ: «Հրանտի մահից մինչ օրս մի սովորույթ մնացինձ մոտ, որ նրա մահվան տարելիցի օրերին ես գնում եմ Ծիծեռնակաբերդ ու որպես ծաղկեպսակ «Ակօս» թերթի մեկ համար եմ դնում Ցեղասպանության կոթողի պատի տակ: Այս տարի ես գնացի՝ ոչ ոքիչտեսա այնտեղ: Գլխավոր խնդիրն այնէ, որ իրեն մինչ այսօր էլ Հայաստանում չեն ճանաչում, Հայաստանում ընդհանրապես ամեն ինչ ներփակված է, մարդիկ աշխարհից փակված են իրենցմեջ, մենք ոչ միայնչենք ճանաչում Հրանտին, նաև մեր հարևանին՝ Թուրքիային չենք ճանաչում»,- ցավով նշեց Հրանտ Դինքի ընկեր Տիրան Լոքմագյոզյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում