«Մանչեսթեր Յունայթեդ»-ը որոշել է «Քրիսթալ Փելըս»-ի խաղացող Ուիլֆրեդ Զահայի տրանսֆերի դիմաց առաջարկել €20.2 մլն՝ պայքարից դուրս թողնելով «Արսենալ»-ին, հայտնում է Goal.com-ը:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում «մանկունիանցիները» մի քանի առաջարկ են ներկայացրել երիտասարդ հարձակվողի տրանսֆերի համար, որոնցից առաջինը կազմում էր €7.15 մլն:
Համաձայն Goal.com-ի՝ «Յունայթեդ»-ը 4-5 առաջարկ է ներկայացրել «Քրիսթալ Փելըս»-ին, որոնցից վերջինը կազմել է €17.9 մլն մինչև €20.2 մլն աճելու հնարավորությամբ:
Սըր Ալեքսը վստահ է, որ այս գումարը բավարար կլինի Անգլիայի հավաքականի խաղացողի տրանսֆերը ձեռք բերելու համար:









































