Անգլիական «Լիվերպուլ»-ի դարպասապահ Խոսե Ռեյնայի հայրը խոսել է որդու՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին:
Հիշեցնենք, որ Ռեյնան համարվում է Վիկտոր Վալդեսին հավանական փոխարինողը:
«Իմ որդին մեծ ուրախությամբ կվերադառնար «Բարսելոնա»: Հենց ա´յս ակումբում է նա առաջին քայլերն արել որպես ֆուտբոլիստ, հենց այստե´ղ է նա անուն ձեռք բերել: Կարծում եմ՝ «Լիվերպուլ»-ում ցույց տված խաղով նա արժանի է «Բարսա» վերադառնալուն: «Բարսելոնա»-ի համար նա իդեալական դարպասապահ կլիներ»,- Europa Press-ը փոխանցում է Ռեյնայի հոր խոսքերը:









































