Համակարգչային վիրուսները տասը տարի անց կարող են ֆիզիկական վնաս հասցնել տարբեր սարքավորումների: Դրանում վստահ է ռուս ծրագրավորող, համակարգչային անվտանգության խնդիրների մասնագետ Եվգենի Կասպերսկին:
Ինչ վերաբերում է կործանիչ հնարավորություններին, ապա, Կասպերսկու կարծիքով, դրանք բաց են բոլորի համար. պետությունների, կազմակերպությունների, ինչպես նաև հանցագործների և ահաբեկիչների համար: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ի բանտերը համացանց մուտք գործելու հնարավորություն ունեն: Այսպիսով՝ շատ հնարավոր է, որ բանտարկյալները կկարողանան բանտի դռները բացել սմարթֆոնների օգնությամբ:
Իր հերթին ֆինն փորձագետ Միկկո Հիթթոնենը կարծիք է հայտնել, որ ապագայում պատերազմներն էլ համակարգչի միջոցով կընթանան: Նրա խոսքերով՝ վնասակար ծրագրերի ուժը հավասար է ավանդական զենքի ուժին:
Ֆինն մասնագետը նշում է, որ «շատ հնարավոր է, որ վիրուսները կկարողանան վնասել էլեկտրակայաններ և արտադրական սարքավորումներ, ընդ որում՝ խոսքն անասելի հետևանքների մասին է»:
«Մինչև ավանդական զենքերը գործի դնելը, կիբերհարձակումներ կիրականացվեն էլեկտրաջրա մատակարարումների դեմ»,- ենթադրում է Միկկո Հիփփոնենը:











































