Հունվարի 20-ին Սպիտակ տանն իր երդմնակալության ժամանակ Բարաք Օբաման գովել է իր կնոջ՝ Միշելի սանրվածքը, հայտնում է korrespondent.net-ը:
Նախքան երդմնակալությունն Օբաման ասել է. «Նախ՝ ես սիրում եմ Միշել Օբամային: Ինձ դուր է գալիս նրա ճակատի մազափունջը: Միշելը հրաշալի տեսք ունի: Նրա տեսքը միշտ է հրաշալի»:
Հիշեցնենք, որ Օբաման երկրորդ անգամ է դարձել ԱՄՆ նախագահ: Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տան կապույտ աշխատասենյակում փակ ձևաչափով:
Սպիտակ տուն նախագահը ժամանել է իր կնոջ և երկու աղջիկների ուղեկցությամբ, հայտնում է Reuters-ը:
Միշել Օբաման բազմիցս ընդգրկվել է աշխարհի ամենաոճային կանանց ցուցակում: Հայտնի է, որ նա իր համար հերթական զգեստ ընտրելիս չի օգտվում ոճաբանների խորհրդից: Նա նախընտրում է ոչ միայն հայտնի բրենդեր, նրա զգեստապահարանում պակաս հայտնի դիզայներների շատ հագուստներ ևս կան:









































