«Բաշար Ասադի՝ նախագահական պաշտոնը լքելու հարցը Սիրիայի ներքին գործն է, Հորդանանը դրա հետ ոչ մի առնչություն չունի»,– հայտարարել է Հորդանանի վարչապետ Աբդուլլահ Էնսուրը:
Վարչապետը նշել է նաև, որ միջազգային հանրությունը բավականին լուրջ չի վերաբերվում սիրիական հարցին, և բոլոր նրանք, ովքեր կարող էին դադարեցնել այս իրավիճակը, բայց չարեցին դա, հանցակից են համարվում։
Աբդուլլահ Էնսուրը նշել է, որ Հորդանանի տարածքում 300 հազար սիրիական փախստականներ են գտնվում, և չնայած երկրի ծանր տնտեսական պայմաններին՝ իշխանությունները փախստականների համար արել են հնարավոր ամեն ինչ: Նրա խոսքերով՝ Ամանը փորձում է կանգնեցնել փախստականների հոսքը՝ Սիրիայի հակամարտությանը վերջ դնելու համար ջանքեր չխնայելով:







































