Sunday, 05 07 2026
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի

Ուզում եմ Սերժ Սարգսյանին իր անցյալը հիշեցնեմ՝ նա անցյալ չունի. Սարգիս Քլոյան

Ուզում եմ Սերժ Սարգսյանին իր անցյալը հիշեցնեմ՝ նա անցյալ չունի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մարտի մեկի զոհ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն՝ անդրադառնալով ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցին:

Նա նշեց, որ քանի որ Սերժ Սարգսյանը խոսում է նախագահի անցյալից, ցանկություն հայտնեց հիշեցնել գործող նախագահի անցյալը: «Երբ նա Ազգային անվտանգության ծառայության ղեկավարն էր, մտան խորհրդարան և գնդակահարեցին ժամանակի իշխանությանը, Սուրեն Աբրահամյանը հրաժարական տվեց, իսկ նա՝ ոչ: 2008 թ. մարտի մեկին գնդակահարեցին սեփական ժողովրդին, նա ոչինչ չարեց, ստանձնեց նախագահի պաշտոնը: 5 տարվա ընթացքում ոչինչ չանելով՝ դատարկեց Հայաստանը: Մեր երեխաների մահվան քառասունքի օրը հայ ազգը լաց էր լինում, նա քոչարի էր պարում Հանրապետության հրապարակում: Կռվել է Ղարաբաղում, բայց ավելի լավ կռվողներ էլ կային, ովքեր Հայաստանում չեն այսօր, ովքեր էլ, որ մնացել են, սովի են մատնված: Ինքն անցյալ չունի, միայն կռվել է Ղարաբաղում»,- նշեց Սարգիս Քլոյանը:

Անդրադառնալով հարցազրույցի Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին առնչվող հատվածին՝ նա ցավով հիշեց, որ իր աչքով է տեսել այդ իրադարձությունները, ինչով էր մեղավոր ժողովուրդը, տասը օր խաղաղ ցույց անցկացրած ժողովուրդը: «Ընդդիմությո՞ւնն ինչ մեղավոր էր՝ իր գողացված ձայներն էր պահանջում, որ նորից ընտրության գնայինք, որ երկրորդ փուլ լիներ, ցանկանում էին վերադարձնել իրենց ձայները»,- ասաց Սարգիս Քլոյանը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում նշել էր, որ բոլոր քաղաքական ուժերն իրենց պետք է պատասխանատու զգան երկրում կայունության համար, և իրենց պետք է պատասխանատու զգան նաև արդյունքների համար: «Ես կարծում եմ, որ ողբերգությունը տեղի է ունեցել, որովհետև բոլորս էլ մեղավոր ենք»,- նշել էր նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում