Opera Software ընկերությունը ներկայացրել է Opera Ice բջջային բրաուզերը։ Այս մասին հաղորդում է Pocket-lint-ը: Ծրագիրը լույս կտեսնի 2012 թ. փետրվարին:
Բրաուզերը նախատեսված է սմարթֆոնների և պլանշետների համար՝ Android և iOS բազաների հիման վրա: Այն Opera Mini-ից և Opera Mobile-ից առաջին հերթին կտարբերվի նրանով, որ դրա վրա կոճակներ չեն լինի:
Բրաուզերը նախատեսված է շարժումներով կառավարման համար:
Էկրանի վրա կլինեն կայքերի նշանները, որ օգտատերը կավելացնի «Ընտրյալներ» բաժնում:
Opera Ice-ը հիմնված կլինի WebKit-ի վրա այն դեպքում, երբ Opera Mini և Opera Mobile բրաուզերներն օգտագործում են Presto-ն:









































