Challenges ընկերության փորձագետները կազմել են Ֆրանսիայում ամենաքիչ վարձատրվող մասնագիտությունների ցանկը,- հայտնում է korrespondent.net-ը: Հայտնում են, ու ամենից քիչ վաստակում են երեխաների խնամքի ոլորտում աշխատող մասնագետները: Ամենաքիչը վարձատրվում են դայակները: Նրանց աշխատավարձը 7.54 եվրոյից նվազել է մինչև 7.09 եվրո մեկ ժամի դիմաց: Աշխատավարձը կախված է նաև աշխատանքի թաղամասից: Պրովանսում դայակի աշխատավարձը ցածր է երկրի միջին թվից և կազմում է 6.26 եվրո:
Երեկոյան կամ հանգստյան օրերին երեխաներին խնամելն արժե 8 եվրո մեկ ժամի դիմաց:
Ֆրանսիայում ցածր է գնահատվում նաև կենդանի խնամողների աշխատանքը: Նրանք վաստակում են 8.27 եվրո մեկ ժամում: Ուսանողների և աշխատանք փնտրող երիտասարդների շրջանում տարածված սեզոնային աշխատանքը վարձատրվում է 9.18 եվրոյով և զբաղեցնում է ցուցակի չորրորդ տեղը:
Ռեստորանների և սրճարանների խոհանոցում աշխատողները վաստակում են 9.42 եվրո ժամում: Նույնքան է վաստակում նաև հյուրանոցի սպասուհին: 50 ցենտով ավելի է վաստակում մատուցողուհին՝ 9.92 եվրո մեկ ժամում: Ցրիչը վաստակում է 9.93 եվրո:
Առևտրային ընկերություններում հաճախորդներին դիմավորող, տեղավորող կամ ուղեկցող աշխատակցուհին վաստակում է 10.17 եվրո մեկ ժամում: Տասնյակը եզրափակում է բանվորի աշխատանքը՝ ժամում 10.25 եվրո:









































