ԵԵԽՎ ղեկավար Ժան Կլոդ Մինյոնը սատարում է Մալիում ռազմական գործողության մասին ֆրանսիական իշխանությունների որոշմանը,- հաղորդում է RIA Novosti-ն:
«Ես չեմ դատապարտում այս որոշումը: Ես ֆրանսիացի պատգամավոր եմ և ամբողջությամբ սատարում են դրան»,- ասել է նա:
ԵԽԽՎ ղեկավարը հիշեցրել է, որ Վեհաժողովի նստաշրջանում տեղի են ունենալու բանավեճեր Մալիում տիրող իրավիճակի շուրջը, որի արդյունքում ընդունվելու է բանաձև: Մինյոնի կարծիքով՝ այս հարցը վերաբերում է բոլորին:
Նրա խոսքերով՝ Մալիում ստեղծված իրավիճակն անթույլատրելի է:
Հիշեցնենք, որ Մալիում իրավիճակը սրվել է վերջին շաբաթներին: Ծայրահեղական խմբավորումների գրոհայինները սկսել են հարձակվել կառավարական զորքերի դիրքերի վրա երկրի կենտրոնական մասում: Հունվարի 10-ին Մալիի զորքերին օգնության են եկել ֆրանսիացի զինվորականները, որոնց թիվը հասնում է 1400-ի: Գործողությանը մասնակցել են նաև Արևմտյան աֆրիկայի տնտեսական միության երկրների (ԷԿՈՎԱՍ) զինծառայողները:











































