Փենսիլվանիայի 5-ամյա աղջնակին հեռացրել են մանկապարտեզից այն բանից հետո, երբ նա իր հասակակցին սպառնացել է կրակել Hello Kitty ատրճանակով, որը օճառի փրփուրներ է արձակել:
Երկու երեխաների զրույցը, որոնց անունները չեն հրապարակվում, տեղի է ունեցել ավտոբուսային կանգառում` մեծահասակների ներկայությամբ: Որոշ տեղեկություններով՝ աղջիկը սպառնացել է ոչ թե մեկ, այլ մի քանի երեխաների:
Մինչդպրոցական հաստատությունների վարչակազմը, իմանալով այդ մասին, երեխայի խոսքերը շատ լուրջ է ընդունել ու նրան դասերից 10 օրով ազատել է:
Ինչպես հաղորդում է ABC News-ը, երեխային ծնողների ներկայությամբ 3 ժամ «հարցաքննել են» և ուղարկել հոգեբանի մոտ:
Ի դեպ, փորձագետը հայտարարել է, որ երեխան միանգամայն նորմալ է և վտանգավոր չէ:











































