Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին նոր տարում ևս չի դադարում ռեկորդներ սահմանել: Չնայած, որ Լա Լիգայի 20-րդ տուրում «Բարսա»-ն 3:2 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Ռեալ Սոսյեդադ»-ից, արգենտինացին հերթական ռեկորդը սահմանեց:
Մեսսիի ռմբարկուի առաջին իսկ հարվածն արդյունավետ էր: Արդեն 7-րդ րոպեին նա գնդակն ուղարկեց հակառակորդի դարպասը՝ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում հեղինակելով 29-րդ գոլը և 10-րդ խաղում անընդմեջ խաղադաշտից չհեռանալով առանց խփած գոլի:
10 խաղ անընդմեջ խփած գնդակով նաև աչքի էր ընկել բրազիլացի հարձակվող Ռոնալդոն՝ 1996/97թթ մրցաշրջանում՝ «Բարսելոնա»-ի կազմում:
Հավելենք, որ մինչև շաբաթ օրը կայացած հանդիպումը Սան-Սեբաստիանի «Անոետա» մարզադաշտը միակն էր, որտեղ Մեսսին խփած գոլով աչքի չէր ընկել:






































