Thursday, 06 06 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ-ն 30 տարի պատերազմի էր պատրաստվել Ադրբեջանի դեմ, բայց կռիվը նաև ՌԴ-ի և Թուրքիայի հետ էր
Ժամանակակից պատերազմը նյարդերի պայքար է, հաղթանակը պահանջվում է համառ կամք, չընկրկել
«Արևմուտքի քաղաքականությունը հանգեցնում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի վատթարացմանը». Շոյգու
Վրաստան-Ռուսաստան հսկիչ անցակետի անձնակազմը տարհանվել է հեղեղման պատճառով
Ի գիտություն կամավոր ատեստավորման արդյունքում 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների
«Ռուսաստանն ու Ադրբեջանն ավելի ու ավելի են դիվերսիֆիկացնում իրենց հարաբերությունները». Պուտին
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Շվեդիայի վարչապետին
Հանցավոր խումբը թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք է բերել 231 մլն դրամ, կատարել է խոշոր չափերով փողերի լվացում. ՔԿ
Աղետի գոտում երկաթգծի վերականգման ուղղությամբ ՌԴ գործընկերները մեծ աշխատանք են տանում․ Փաշինյան
Միջազգային գործընկերների աջակցության կարիք ունենք՝ վերականգնման և վնասի փոխհատուցման առումով
ԱՕԿՍ-ի շենքը 10 տարով տրվում է վարձակալության՝ ամսական 15 մլն 450 հազար դրամով
Մ6 և Մ4 ճանապարհներն արդեն բաց են. Գնել Սանոսյանը՝ աղետի հետևանքների վերացման մասին
Մինչև 2029-ը կառուցելու ենք ֆուտբոլի 3 մարզադաշտ. վարչապետը՝ Հայաստան-Վրաստան համատեղ հայտի մասին
13:00
ԵՄ-ում մեկնարկում են Եվրոպական խորհրդարանի ընտրությունները
12:45
Լիզինգ` առանց տոկոսադրույքի
ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը
Կեմերովոյում տրամվայների վթարի հետևանքով կա 1 զոհ, ավելի քան 90 վիրավոր
ՀՀ արդարադատության նախարարը ցմահ դատապարտյալների հետ քննարկվել է պայմանական վաղաժամկետ ազատման հարցեր
Իտալացի հայտնի վիրաբույժը Հայաստանում անվճար խորհրդատվություններ կիրականացնի
2018-ին կապանցիներին ես խոստացել եմ՝ ֆուտբոլը վերադառնալու է այնտեղ, խնդիր կար՝ կլուծենք
Միայն 2024 թվականին բյուջեից արդեն 10 մլրդ դրամ է հատկացվել մարզերին՝ սուբվենցիոն ծրագրերի համար
Լուրերի օրվա թողարկում 12։00
Արմեն Ղազարյանն ընդունել է FRONTEX-ի պատվիրակությանը
Վլադիմիր Պուտինը կպայմանավորվի միայն Միացյալ Նահանգների հետ. ուկրաիանական «մսաղացը» կտեւի առնվազն եւս մեկ տարի
«Մենք անկեղծորեն գնահատում ենք Լիտվայի համերաշխությունը». Նիկոլ Փաշինյան
Վարչապետը թվարկեց, թե ինչ նախագծեր են իրականացվելու մարզերում սուբվենցիոն ծրագրերով
Կառավարությունը 2 մլրդ 426 մլն դրամ կհատկացնի19 համայնքի 22 սուբվենցիոն ծրագրեր ֆինանսավորելու համար
11:45
Guru քարտերը իջեցված սակագներով. նոր ակցիա Հայէկոնոմբանկից
11:30
Չեխիայում գնացքների բախման հետևանքով կա 4 զոհ, տասնյակ վիրավորներ

ԱԱՀ ներկայացուցիչները մասնակցել են Անկարայում Հրանտ Դինքի սպանության վեցերորդ տարելիցը ոգեկոչող ֆորումին

2013թ. հունվարի 19-ին Անկարայում տեղի է ունեցել Հրանտ Դինքի սպանության վեցերորդ տարելիցը ոգեկոչող ֆորում, որը կազմակերպվել էր «Մարդու Իրավունքների Միության» Անկարայի կենտրոնի, «Մտքի Ազատություն Նախաձեռնության» և տեղական այլ հասարակական կազմակերպությունների կողմից։

Թուրքիայի ականավոր մտավորականների մասնակցությամբ ֆորումի աշխատանքներին հրավիրվել էին նաև «Արևմտահայոց Ազգային Համագումար» միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ Կարեն Միքայելյանը (ԱԱՀ փոխնախագահ) և Սևակ Արծրունին (ԱԱՀ Խորհրդի անդամ, Թուրքիայի աշխատանքային խմբի համակարգող)։

Կարեն Միքայելյանն իր բացման խոսքում ողջունել է ֆորումի աշխատանքները և ներկայացրել Արևմտահայոց Ազգային Համագումարի նպատակներն ու ծրագրերը:

Տպավորիչ ելույթներով հանդես են եկել հանրաճանաչ մտավորականներ Իսմայել Պեշիկչին, Սաիդ Չեթինօղլուն, Ֆիքրեթ Բաշքայան և Բասքին Օրանը:

Իսմայել Պեշիկչին, ով Հրանտ Դինքի գնահատմամբ Թուրքիայում Հայոց ցեղասպանության խնդրի առաջին հրապարակայնորեն բարձրաձայնողն է եղել, մասնավորապես հայտարարել է, որ Թուրքիայում հայության և մյուս ժողովուրդների վերացմամբ բնաջնջվեց հազարամյա Մերձավոր Արևելքը, և որ այս պատմական անկյունադարձային փաստը հարկավոր է հետազոտել և գնահատել:

Սաիդ Չեթինօղլուն կոչ է ուղղել Թուրքիայի մտավորականներին և հանրությանը հետազոտել և գնահատել նախնիների դերակատարությունից առաջ եկած սեփական պատասխանատվության չափը Հայոց ցեղասպանության և հայ ու մնացած ոչ իսլամ փոքրամասնությունների նկատմամբ իրականացված կողոպուտի հարցում: Պրն Չեթինօղլուն նաև հայտարարեց, որ 1915 թվականի դեպքերը հարկավոր է ճիշտ գնահատել, քանի որ իր կարծիքով ժամանակակից Թուրքիան ստեղծվել է հենց 1915 թվականին:

Բասքին Օրանը իր ելույթում առաջարկել է ներկաներին գիտակցելու, որ 1915-ից հետո ծնված լինելու արդարացումը իսկապես չի գործում, ինչպես նաև շեշտեց համատեղ ապագա կերտելու անհրաժեշտությունը:

Սևակ Արծրունին, խոսքն ուղղելով Թուրքիայի ազատատենչ մտավորականներին, հիմնականում շեշտը դրել է Հայոց ցեղասպանության պատճառած վնասների և հայության իրավունքների վերականգնման ծրագրերի անհրաժեշտության վրա:

Ելույթ է ունեցել նաև ԱՄՆ-ից ժամանած «Արմինիան Վիքլի»-ի խմբագիր Խաչիկ Մուրադյանը:

Ֆորումի մասնակիցների վրա մեծ տպավորություն են գործել «Մարդու Իրավունքների Միության» Ստամբուլի գրասենյակի անդամ Հրանդ Գասպարեանի և ակտիվիստ Թայֆուն Իշչիի ելույթները: Հրանդ Գասպարեանը խոսեց Թուրքիայում հայ լիենլու առ այսօր դժվարագույն իրողության մասին: Թայֆուն Իշչին ներկաներին հարց ուղղեց Թուրքիայի բնակչության ինքնության մասին և հայտարարեց, որ ինքն էլ «հայ ժողովրդի զավակների կողոպտված գույքից» մի օրինակ է, քանի որ հայրը առևանգվել և իսլամացվել է իր ընտանիքը կոտորած մարդկանց կողմից:

Ֆորումի ավարտից հետո բոլոր ներկաները մասնակցել են դեպի Անկարայի «Հաղթանակ»-ի հրապարակ երթին՝ Թուրքիայի պետությունից պահանջելով Հրանտ Դինքի սպանության գործով ճշմարտության անհապաղ բացահայտումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում