Բռնցքամարտի վերահսկողության բրիտանական կոմիտեն որոշում է կայացրել վերադարձնել երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն բրիտանացի Դևիդ Հեյի բռնցքամարտիկի լիցենզիան:
Այժմ Հեյը կրկին կարող է մենամարտել բրիտանական դրոշի ներքո: Իր նախորդ մենամարտը` Դերեկ Չիսորայի դեմ, Դևիդն անցկացրել էր Լյուքսեմբուրգի բռնցքամարտի ֆեդերացիայի տրամադրած լիցենզիայով: Հեյը չէր լիցենզավորվել բռնցքամարտի բրիտանական մարմինների կողմից 1 տարվա որակազրկման պատճառով:
Բրիտանական լիցենզիան վերականգնելու նպատակով Դերեկն անգամ զայրույթը զսպել սովորեցնող հատուկ դասընթացների է մասնակցել: