50 գեգաբայթ սկավառակային տիրույթ առաջարկող Mega ֆայլափոխանակիչում, թողարկումից հետո 24 ժամվա ընթացքում գրանցվել է ավելի քան մեկ միլիոն մարդ: Այդ մասին հայտարարել է ծառայության հիմնադիր Քիմ Դոտքոմը,- գրում է The Next Web-ը: Նրա խոսքերով՝ հարյուր հազար օգտատերերի ցուցանիշը Mega-ն հաղթահարել է ընդամենը մեկ ժամվա ընթացքում:
Mega-ի նախորդը ստեղծվել է 2005 թ. և երկար ժամանակ հանդիսացել է համացանցի ամենահաճախ այցելվող ռեսուրսներից մեկը: 2012 թ. հունվարի 19-ին մասշտաբային հատուկ օպերացիայի ժամանակ ԱՄՆ-ի իշխանությունները փակել են հոսթինգի մուտքը, իսկ Դոթքոմին և նրա գործընկերներին մեղադրել են համացանցային ծովահենության, խարդախության և փողերի լվացման մեջ:
Հիմա Mega-ի ստեղծողը գտնվում է Նոր Զելանդիայում երկրից չհեռանալու ստորագրությամբ: Մարտին Դոթքոմի նկատմամբ դատավարություն կիրականացվի, որտեղ կորոշվի ԱՄՆ-ին նրա արտահանձնման հարցը: Այն դեպքում, եթե համացանցային օգտատերը մեղավոր ճանաչվի, նրան կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում:








































