Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում կարծիք հայտնեց, որ ՀԱԿ-ը պետք է սատարեր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին.
«Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ի ընտրազանգվածի մեծ մասը, այդուհանդերձ, իր ձայնը կտա Հրանտ Բագրատյանին: Քվեաթերթիկ անվավեր դարձնելով՝ ոչ մի հարց չի լուծվում, ՀԱԿ-ը սխալ արեց, որ Բարգրատյանին չսատարեց»:
Ռիչարդ Կիրակոսյանի գնահատմամբ՝ ընտրություններին չմասնակցող երեք կուսակցություններից՝ ՀՅԴ-ից, ԲՀԿ-ից և ՀԱԿ-ից, միայն ՀԱԿ-ին կարելի է համարել իրական ընդդիմություն. «ԲՀԿ-ն երբեք ընդդիմություն չի եղել և չի էլ կարող լինել»,- ասաց նա:
Քաղաքագետը նաև կարծիք հայտնեց, որ այս ընտրություններից հետո լուրջ մարտահրավերներ կլինեն նաև տարածաշրջանից.
«ԼՂՀ հիմնահարցի կարգավորման գործում Սերժ Սարգսյանն ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հիմա բավական շահեկան վիճակում են գտնվում:
Հայաստանի արտաքին քաղաքական կյանքն այսօր ավելի դինամիկ է և, ի տարբերություն անցյալի, այլևս հիմնված չէ այլոց սխալների միջոցով հաջողության հասնելու քաղաքականության վրա:
Իսկ, ընդհանուր առմամբ, Հայաստանի անվտանգության ապառնալիքը Թուրքիայից կամ Ադրբեջանից չի գալիս, այն հենց ներսում է»,- իր խոսքը եզրափակեց Ռիչարդ Կիրակոսյանը:









































