«Լիվերպուլ»-ի պաշտպան Ջեյմի Կարագերի կարծիքով թիմի ավագ Սթիվեն Ջերարդը լավագույնն է ակումբի պատմության մեջ:
«Կարծում եմ՝ Ջերարդը լավագույնն է «Լիվերպուլ»-ի պատմության մեջ: Երկրպագուները կարող են ասել, որ ես օբյեկտիվ չեմ, քանի որ Ջերարդն իմ ընկերն է, և մենք միասին բազմաթիվ տիտղոսներ ենք նվաճել:
Ակումբում հանդես են եկել այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Քենի Դալգլիշը, Գրեմ Սունեսը, Յան Ռաշը: Նրանք համաշխարհային մեծության աստղեր էին, որոնք խաղում էին համապատասխան մեծության թիմում: Ջերարդը համաշխարհային մեծության աստղ է, սակայն թիմը չի համապատասխանում նրա մակարդակին»,- հայտարարեց Կարագերը:







































