Թբիլիսյան №8 բանտի նախկին աշխատակից Վլադիմիր Բեդուկաձեն` բանտի սկանդալային տեսանյութերի հեղինակը, հայտարարել է, որ իր ձեռքի տակ են բանտարկյալների հետ դաժան վերաբերմունքի մասին վկայող այլ տեսագրություններ: Այս մասին հայտնում է Interfax-ը:ս
Նա լրագրողներին հայտնել է, որ Գլդանի բանտում արված այդ տեսագրությունները հանրությունը չի տեսել: Նրա խոսքով՝ որոշ դրվագներում երևում է, որ կալանավորների կտտանքներին ներկա է Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայան:
Բեդուկաձեն այդ տեսագրություններն արդեն փոխանցել է դատախազությանը: Նրա խոսքով՝ պատիժների կատարման նախկին նախարար Խատունա Կալմախելիձեին հայտնի են եղել այդ բանտում բանտարկյալների դեմ իրականացվող կտտանքների մասին:
Բեդուկաձեն այդ հայտարարություններն արել է երկուշաբթի, Վրաստանի նախագահի՝ Հավլաբարի նստավայրի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, որի մասնակիցները պահանջում էին Միխեիլ Սաակաշվիլիի հրաժարականը:
Հիշեցնենք, որ օրերս Բեդուկաձեն դատարանի որոշմամբ ազատ է արձակվել կալանքից և շարունակում է համագործակցել քննության հետ:









































