Բուլղարական Բելենե քաղաքի բնակիչները որոշել են դիմել Բարձրյալի օգնությանը՝ հանրապետության արդի պատմության մեջ առաջին համազգային հանրաքվեի նախօրեին:
Այսպես. անցած հանգստյան օրերին Սուրբ Գեորգի քաղաքային եկեղեցու հավատացյալներն աղոթել են կառավարության կողմից կասեցված «Բելենե» ԱԷԿ-ի հաջող գործարկման համար, որը կկայանա այս տարվա մարտին` հայտնում է ITAR-TASS-ը:
«Կարծում եմ՝ աղոթքի անցկացմամբ Աստված չի միջամտի ատոմակայանի շինարարության քննարկմանը: Աղոթքը չէր արտահայտում այս կամ այն դիրքորոշումը՝ կապված հանրաքվեի հետ, ավելի շատ այն եղել է տարածաշրջանի ծաղկման ու քաղաքացիների առողջության համար»,- ասել է Բելենեի քաղաքապետ Պետար Դուլևը:
Աղոթքից հետո քաղաքի բնակիչները միացել էն ԱԷԿ-ի նախագծի աջակցության միտինգին` հաղորդում է ԲԳՆԵՍ գործակալությունը:
Ավելի վաղ Դուլևը հայտնել էր, որ Բուլղարիայի` նախագծից դուրս գալու պատճառով Բելենեի բնակչության թիվը 2000-ով կրճատվել է, քանի որ բարձրացել է գործազրկության մակարդակը:
Դեռ 2012թ. մարտին բուլղարական իշխանությունները որոշեցին դուրս գալ «Բելենե» ԱԷԿ-ից, որը նախատեսում էր ատոմակայանի կառուցում երկու բլոկներով` ավելի քան 2000 մեգավատտ հզորությամբ:











































