Մադրիդի «Ատլետիկո»-ի առաջատար Ռադամել Ֆալկաոն, ով վնասվածք էր ստացել Լա Լիգայի 20-րդ տուրում կայացած «Լևանտե»-ի դեմ խաղում, շարքից դուրս է մնացել 3 շաբաթով: Այդ մասին հայտնել է մայրաքաղաքային ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն:
Այսպիսով՝ կոլումբիացի հարձակվողը չի կարող մասնակցել Լա Լիգայի առաջիկա 3 տուրերին և Եվրալիգայի գավաթի խաղարուկության 1/16 եզրափակիչի առաջին հանդիպմանը՝ Կազանի «Ռուբին»-ի դեմ:
«Նա շարքից դուրս է մնացել 3 շաբաթով: Դեռ հայտնի չէ՝ կոկրետ ինչ վնասվածք է ստացել Ռադամելը, բայց նրա կորուստը ծանր է մեզ համար»,- հայտարարեց Սիմեոնեն:









































