Իրանում մահապատժի է ենթարկվել 4 մարդ: Այս մասին հայտնում է APA գործակալությունը և հավելում, որ ձերբակալվածները մեղադրվում էին թմրանյութերի մաքսանենգության մեջ:
Կախաղանն իրականացվել է հունվարի 19-ի առավոտյան` Զահեդան քաղաքի կենտրոնական բանտի բակում: Հրապարակվել են նաև կախաղան բարձրացվածների անունները` Ալի Քյամալի, Մահմուդ Շահրեկի և Դավուդ Գամբարզեհի:
Բացի այդ` իրանական Սպահան քաղաքում կախաղան է բարձրացվել ևս մեկ մարդ: Կախաղանն իրականացվել է Սպահանի կենտրոնական բանտի բակում: Մոհսուն Կ.-ն նույնպես մեղադրվել է թմրանյութերի մաքսանենգության մեջ:








































